Հասարակություն

Շատ մեծ հերթեր կան Վերին Լարսի անցակետում. Պապոյան

Շատ մեծ հերթեր կան Վերին Լարսի անցակետում. Պապոյան

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վերին Լարսի անցակետում շատ մեծ հերթեր կան:


«Հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ են, այդ թվում՝ ծիրանի։ Իհարկե, ծիրանը, որպես շուտ փչացող ապրանք, ունի արտահերթության իրավունք»,- ասել է Պապոյանը։


Նրա խոսքով՝ հերթում տասնյակ մեքենաներ կան՝ կոնյակով բեռնված, բայց երեկ անցակետով անցել է ընդամենը 7 մեքենա:


«Դրական եզրակացությամբ՝ խնդիր չկա, իրենք պետք է անցնեն, պարզապես սպասում են հերթին։ Ունենք գործընկերների հետ պայմանավորվածություն, մի քանի տասնյակ մեքենաներ կան, առաջիկա օրերին այդ բոլորը դուրս են գալու»,- ասել է Պապոյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250