Թրամփի հայտարարությունն անակնկալի է բերել նրա վարչակազմին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարությունը անակնկալի է բերել նրա վարչակազմի որոշ պաշտոնյաների, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին որոշակի դեր է խաղացել Իրանի և Իսրայելի միջև ժամանակավոր հրադադարի վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման գործում։ Աղբյուրի խոսքով՝ ամերիկյան կողմից համաձայնության հասնելուն նպաստել են փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, որոնք դիվանագիտական ուղիներով կապի մեջ էին Իրանի հետ։
Սպիտակ տան պաշտոնյան հավելել է, որ Իսրայելը համաձայնել է հրադադարին՝ պայմանով, որ դադարեցվեն Իրանի կողմից հարձակումները, սակայն չի նշել, թե ինչ պայմանների կարող է համաձայնվել Թեհրանը։
Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնել են հրադադար մտցնել։ Նրա խոսքով՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Auroranews-ին...
Պայքարը գնում է հենց բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան
«Եկեղեցու դեմ արշավ չի սկսվել, եկեղեցի և պետություն համագործակցություն երբեք էլ չի եղել։ Ցավոք, վերջին երկու տասնամյակին...
ՆԳՆ-ն` մասսայական ձերբակալությունների մասին
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման...