
Հայտնի է՝ Հնդկաստանում կործանված ինքնաթիռի մահացած ուղևորների վերջնական թիվը

Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես առաջին անգամ հրապարակել է հունիսի 12-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադի մոտակայքում Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի ամբողջական թիվը։
Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով Գուջարաթի առողջապահության վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է 275 մարդ՝ 241-ը ինքնաթիռում և 34-ը՝ գետնի վրա։
Սա զոհերի վերջնական թվի առաջին պաշտոնական հաստատումն է։ Կառավարությունը նախկինում ձեռնպահ էր մնացել տվյալներ տրամադրելուց, քանի որ ԴՆԹ-ի միջոցով մարմինների նույնականացման գործընթացը շարունակվում էր։ Նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնել է, որ ողբերգության վայրից բոլոր մարմինները հայտնաբերվել են։ 260 մարմին նույնականացվել է ԴՆԹ-ի միջոցով, ևս 6-ը՝ դեմքերի միջոցով։ Նրանց թվում են 120 տղամարդ, 124 կին և 16 երեխա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք Հնդկաստանի Ահմադաբադի օդանավակայանում ինքնաթիռ է կործանվել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռը չի կարողացել թռիչք կատարել և բախվել է բնակելի թաղամասի։