
Կրեմլը խորը ափսոսանք է հայտնում

Կրեմլի խոսնակ Դմիտրի ՊԵսկովը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Կրեմլը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում էսկալացիայի նոր փուլի կապակցությամբ։
«Կրեմլը դատապարտում և խորը ափսոսանք է հայտնում Իրանին ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ»,- ասել է Պեսկովը՝ նշելով, որ այժմ պետք տեսնել, թե ինչ եղավ Իրանի միջուկային օբյեկտների հետ, և արդյոք կա ռադիացիոն վտանգ։
Պեսկովը հավաստիացրել է, որ Թրամփը Պուտինին չի հայտնել Իրանին հարվածելու մտադրության մասին։ Խոսելով Իրանում իշխանափոխության հնարավորության մասին ԱՄՆ հայտարարություններից՝ Պեսկովն ասել է, որ երկրի ղեկավարության ճակատագիրը պետք է որոշի միայն ժողովուրդը, ոչ թե երրորդ երկրները։
Անդրադառնալով Իրանին Ռուսաստանի հնարավոր օգնությունից՝ Կրեմլի խոսնակն ասել է․
«Իրանին Ռուսաստանի օգնությունը կախված կլինի նրանից, թե ինչ է պետք Թեհրանին»։