Իրանը նոր բալիստիկ հրթիռներ է արձակում

Այսօր Իրանն Իսրայելի վրա արձակել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ, որը կարող է թռչել մինչև 2,000 կմ՝ տեղափոխելով 1,5 տոննա պայթուցիկ նյութ:


Մինչդեռ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իսրայելի վրա Իրանի հարվածի թիրախներն են եղել Բեն Գուրիոն օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը և հրամանատարական կետերը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերի լիքը բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը: