Վրաստանը կարող է երկար ժամանակով զրկվել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունից. դեսպան
Վրաստանը կարող է երկար ժամանակով զրկված մնալ Եվրամիությանը անդամակցելու հնարավորությունից, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«2023 թվականին Եվրամիությունը Վրաստանի առջև բացեց եվրոպական ընտանիքի դռները, և Վրաստանը դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մենք այդ պատմական պահը միասին նշեցինք։ Այսօր Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է։ Ցավալի է, որ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիության անդամ դառնալու իր պատմական հնարավորությունը։ Ավելին, ժողովրդավարությունը Վրաստանում վտանգված է»,- պնդել է ԵՄ դեսպանը։
Եվրոպացի դիվանագետը նշել է, որ Վրաստանի հարցը կարող է քննարկվել նաև հունիսի 23-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:
Հիշեցենք՝ պաշտոնական Թբիլիսիի ու Եվրամիության հարաբերությունները լարվեցին, երբ Վրաստանը իր ներքին կյանքը կանոնակարգելու համար ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչը դուր չեկավ Արևմուտքին ու ԱՄՆ-ին։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP
Կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ավազանի անունով` Նշան Հովհաննիսյանը, հունիսի 27-ին՝ Հանրայինի եթերում, մի...
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատ...
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթ...
Ազատ է արձակվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին
Թրամփի հատուկ բանագնացի հետ Լուկաշենկոյի հանդիպումից հետո ազատ է արձակվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանով...