Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպե բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ Ստամբուլում կուլիսների հետևում փորձել են կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սրման ֆոնին։ Այս մասին գրել է Axios-ը:


Թրամփի և Էրդողանի ջանքերը ձախողվել են, երբ Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիիի հետ, որը թաքնվում է՝ իր հնարավոր սպանությունից խուսափելու վախի պատճառով, հնարավոր չեղավ կապ հաստատել:


Այս գաղտնի ջանքերի նոր մանրամասները բացահայտում են, թե որքանով էր Թրամփը ճնշում գործադրում իրանցիների հետ անմիջական հանդիպման վրա՝ նույնիսկ առաջարկելով ինքն էլ մասնակցել, եթե անհրաժեշտ լինի՝ միջուկային համաձայնագիր կնքելու և ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից խուսափելու հույսով։



Քաղաքականություն