Քաղաքականություն

Մարդկանց անհայտ ուղղություններով տարել են. Արթուր Սարգսյան

Edita 1 րոպե 1,207 դիտում
Մարդկանց անհայտ ուղղություններով տարել են. Արթուր Սարգսյան

Սրբազան պայքարի աջակիցները Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաքում ապօրինի ձերբակալումների են ենթարկվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբացության պատգամավոր Արթուր Սարգսյանը։


«Այս պահին կապ չենք կարողանում հաստատել մարդկանց հետ, ճշտումներ ենք անում, թե որ բաժիններում են։ Մարդկանց անհայտ ուղղություններով տարել են, այս պահին հեռախոսային կապ չկա մարդկանց հետ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ տասնյակից ավել ձերբակալվածներ կան։


Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որի՝ իրավապահները գալու են նաև Բագրատ Սրբազանի կեցավայր, «Սրբազան պայքար» շարժման անդամ, պատգամավոր Արթուր Սարգսյանն ասել է․ «Էդ տեղեկությունները մենք էլ ենք ստացել, պատրաստ ենք, ստեղ ենք, ով ուզում ա՝ գա»։


Նա ընդգծել է, որ տեղեկությունները, թե հասարակական կարգի խաթարման ուղղված քայլեր են նախապատրաստվել՝ սխալ տեղեկություններ են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից