Հայտնի է Փաշինյանը կմեկնի Բելառուս, թե ոչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ և հեռակա կարգով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստին: Այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։
ԵԱՏՄ անդամ պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) մյուս ղեկավարները, բացառությամբ ՀՀ վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։
«Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա կարգով՝ տեսակապի միջոցով», - ասել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ղեկավարին։
Հավելենք, որ Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենա Մինսկում հունիսի 26-27-ը։ Այն համընկնում է Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։
Հիշեցնենք` անցյալ տարվա վերջին Փաշինյանն ասել էր, որ ՀՀ պատվիրակությունները չեն մասնակցի Բելառուսում կայանալիք ԵԱՏՄ նիստերին կամ կմասնակցեն հեռակա կարգով։ Հայտարարությունն արվել էր Մինսկի և Երևանի միջև հարաբերությունների սրման ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Պեսկովը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման...