Միջազգային ներդրողները Հայաստանը կդիտարկեն ռիսկային միջավայր. Վահե Հովհաննսիայան

ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի բացառում, հակամարտության սրման հետևանքով միջազգային ներդրողները Հայաստանը ևս կսկսեն դիտարկել որպես ռիսկային միջավայր, ինչն իր հերթին կազդի Հայաստանին ուղղվող գումարների տոկոսադրույքների վրա։


Հարևան Իրանում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցության մասին կառավարությունոում որոշակի դատողություններ կան։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։


Նա նշել է, որ հնարավոր այդ զարգացումներն ու ռիսկերը հունիսի 5-ին կառավարության նիստում հաստատված Միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ) արտացոլված չեն։ Փոխարենը, ըստ նրա, փաստաթուղթն ունի հնարավոր ռիսկերին վերաբերող հատված, որում հաշվարկված են տարբեր ռիսկային սցենարներ։


«Դրանցից մեկով տնտեսական աճը 5.1–ի փոխարեն կարող է լինել 1.3 տոկոս։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի և Իսրայելի միջև սրացմանը, էլի կան երևույթներ, որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա։ Շատ բան կախված է սրացման աստիճանից և տևողությունից»,– ասել է Հովհաննիսյանը։


«Մենք պետք է հետևենք զարգացումներին և հընթացս հասկանանք` ինչ պետք է անենք ազդեցությունները մեղմելու համար»,– ասել է Հովհաննիսյանը։

Քաղաքականություն