Կստեղծվի ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքի ծրագիր
Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է ծրագիր, որի համաձայն՝ մինչև 2027 թվականի վերջը կներդրվի ռուսական գազի ներմուծման լիակատար արգելք՝ թե՛ խողովակաշարային, թե՛ հեղուկացված բնական գազի միջոցով:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Եվրոպական հանձնաժողովը մտադիր է օգտագործել իրավական միջոցներ, որպեսզի Հունգարիան և Սլովակիան չկարողանան խոչընդոտել արգելքին:
Փաստաթղթում կնշվի, որ Եվրամիությունը մտադիր է օրենքում ամրագրել Ռուսաստանից էներգակիրների գնումները դադարեցնելու խոստումը:
Հիշեցնենք՝ այս խոստումը տրվել է դեռևս 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Իրանական սամանին բեռների կուտակման ռիսկը գնահատել չի նշանակում այդ ռիկսը վերացնել. Ռուբինյան
Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի տնտեսվարողները հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվեն էլ՝ հնարավորինս ար...
ՀԷՑ-ը տուգանվել է 10 միլիոն դրամ գումարի չափով
2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափո...
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝...
Պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը. ՊԵԿ
Երկրի ներսում պարզեցվել և հեշտացվել է արտահանաման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:Արտաքին տնտեսական գործունեութ...