ՀԷՑ-ը տուգանվել է 10 միլիոն դրամ գումարի չափով
2025 թվականի հունիսի 18-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի հրապարակած հունիսի 18-ի նիստի արդյունքներից:
Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։
Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղների տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։
Ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։ Արդյունքում, Հանձնաժողովը տուգանել է ընկերությանը՝ 10 միլիոն դրամ գումարի չափով, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկամսյա ժամկետում։
Բացի այդ, Հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, համապատասխան դեպքերում վճարել տույժ՝ սպառողների իրավունքների խախտման համար և մեկամսյա ժամկետում Հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն։
Նմանատիպ հոդվածներ
Կստեղծվի ռուսական գազի ներմուծման լիակատար արգելքի ծրագիր
Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է ծրագիր, որի համաձայն՝ մինչև 2027 թվականի վերջը կներդրվի ռուսական գազի ներմուծման լիակ...
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝...
Իրանական սամանին բեռների կուտակման ռիսկը գնահատել չի նշանակում այդ ռիկսը վերացնել. Ռուբինյան
Կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի տնտեսվարողները հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվեն էլ՝ հնարավորինս ար...
Նավթի գները կտրուկ աճել են
«Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագ...