
Իսրայելում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները պետք է լքեն երկիրը. Իսրայելում Ռուսաստանի դեսպան

Իսրայելում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները պետք է լքեն երկիրը մինչև իրավիճակի նորմալացում, «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը։
Վիկտորովը հիշեցրել է, որ կան մի քանի տարբերակներ, որոնք կօգնեն ռուսներին լքել Իսրայելը և վերադառնալ Ռուսաստան։
«Էյլաթի մոտակայքում կա սահմանային անցակետ, որտեղից կարող եք 24 ժամ շարունակ անցնել Եգիպտոս, որտեղից կարող եք մեկնել Շարմ էլ Շեյխ կամ Կահիրե և «Աէրոֆլոտ»-ի չվերթներով վերադառնալ տուն», - ասել է նա՝ հավելելով, որ մի քանի տասնյակ Ռուսաստանի քաղաքացիներ արդեն օգտվել են այս երթուղուց, հաղորդում է RBK-ն։
Տաբա սահմանային անցակետը ծառայում է որպես ցամաքային սահմանային անցակետ Իսրայելի Էյլաթի և Եգիպտոսի Տաբա քաղաքի միջև։ Այն գտնվում է Էյլաթի հարավային ափի ամենահարավային կետում՝ Կարմիր ծովի և Էյլաթի լեռների միջև, քաղաքից մոտավորապես 10 կմ հարավ։