Իրավիճակը Մերձավոր Արևելքում խորը մտահոգություն է առաջացնում. ՌԴ ԱԳՆ

Իսրայելի և Իրանի միջև հակամարտության քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորմանը, այդ թվում՝ միջուկային ծրագրի հարցում, այլընտրանք չկա և չի կարող լինել: Այս մասին  հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։


«Մենք արձանագրել ենք, որ Օմանում նախատեսված անուղղակի շփումների փուլը տեղի չի ունենա՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում։ Մենք կարծում ենք, որ քաղաքական-դիվանագիտական ​​ուղուն այլընտրանք չկա և չի կարող լինել։ Իրավիճակն, իհարկե, այսօր ինքն իր մասին է խոսում. այն չափազանց դժվար է, խորը մտահոգություն է առաջացնում»,- ասել է նա:


Փոխարտգործնախարարի խոսքով` իսրայելական կողմի այն սպասումը, որ նման հարվածները կկարողանան վերացնել ինչպես միջուկային ենթակառուցվածքները, այնպես էլ այլ մտահոգությունների աղբյուրները, որոնք, որքանով կարելի է դատել, զգում են իսրայելցի ղեկավարներն ու զինվորականները, ոչնչի վրա հիմնված չէ։