
Բորբոսասնկեր և Խմորասնկեր «Տաշիր Պիցցայի» սուշիում

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպության բոլոր 36 մասնաճյուղերում:
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները, ստուգման շրջանակներում, լաբորատոր փորձաքննության են ներկայացրել այդ կազմակերպության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 22/12 հասցեում գործող մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները, որոնցից միայն մեկը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի նմուշը, «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Աբովյան քաղաքում գործող այդ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար: