Ճամբարակի պայթյունի հետևանքով երկու տղամարդ անհետ կորած են. մարզպետ
«Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա»,-այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Նա հայտնել է, որ մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի համայնքապետարանից ժամը 10-ից արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում, նախահաշվառում, թե քանի ընտանիք էր բնակվում շենքում, ընտանիքի անդամների քանակը, և կարիքների գնահատում է իրականացնում, թե այս պահին և առաջիկա ժամանակներում ինչպիսի կարիքներ են ունենալու, որպեսզի հնարավոր լինի համակարգված իրենց կարիքները հոգալ:
Նա նաև նշել է, որ բնակիչների՝ ցանկություն հայտնելու պարագայում հնարավոր կլինի իրենց բոլորի առաջիկա օրերին բնակության հարցը կարգավորել:
Հիշեցնենք` Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Նշենք նաև` ՆԳ փոխնախարարի խոսքով ԲԿ-ներ դիմել է շենքի 12 բնակիչ, 1-ը դուրս է գրվել, 8-ը Ճամբարակի ԲԿ-ում են, 3-ը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Պայթունի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վիրահատվել է. Կարեն Տոնոյան
«Առավոտյան ստացանք լուրը, անմիջապես պատրաստ ենք եղել, «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել երեք քաղաքացի»,- այս մաս...
Պայթյունից տուժածները առանց կեցավայրի չեն մնա. ՏԿԵ նախարար
«Այս պահին պայթյունի հետևաքնով 4 զոհ կա, ևս մեկը որոնվում է։ 12 վիրավորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածների...
Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այդ մասին հայտնում...
Հնչել են կրակոցներ. բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. ՔԿ
Կոտայքում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված...