Պայթյունից տուժածները առանց կեցավայրի չեն մնա. ՏԿԵ նախարար
«Այս պահին պայթյունի հետևաքնով 4 զոհ կա, ևս մեկը որոնվում է։ 12 վիրավորներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին Ճամբարակում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախարարը նշել է, որ նյութական վնասն առաջիկայում կգնահատվի։
«Հիմա Գեղարքունքիի մարզպետարանի աշխատակազմի գործընկերները գնահատում են իրավիճակը, որից հետո կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ մեղմելու հետևանքները։ Ցավոք, այսպիսի նախադեպեր էլի ենք ունեցել։ Կառավարությունը պատշաճ արձագանքում է»,-ասել է նա։
Խուդաթյանի խոսքով՝ տարհանված բնակիչները դրսում չեն մնա, կապահովվեն անհարժետ կացարաններով և պայմաններով։
«Գույքագրվել են տարածքում առկա հյուրանոցներն ու հյուրատները, բնակիչները, որոնք կարիք կունենան կեցավայրի՝ անպայման կստանան կեցության համար անհարժետ բոլոր պայմաները։ Ուզում եմ վստահեցնել անհրաժեշտ ամեն ինչ իրականացվելու է՝ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի ու անհրաժեշտ պայմանների չմնան, հետո արդեն որոշումներ կկայացվեն շենքի և երկարաժամկետ լուծումներ տրվող քայլերի մասին»,-ասել է նա։
Ավելի վաղ հայնել էինք այսօր ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Նմանատիպ հոդվածներ
Պայթունի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը վիրահատվել է. Կարեն Տոնոյան
«Առավոտյան ստացանք լուրը, անմիջապես պատրաստ ենք եղել, «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել երեք քաղաքացի»,- այս մաս...
Ճամբարակի պայթյունի հետևանքով երկու տղամարդ անհետ կորած են. մարզպետ
«Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը...
Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած. ԱՆ
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այդ մասին հայտնում...
Հնչել են կրակոցներ. բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. ՔԿ
Կոտայքում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված...