Հայտնի է՝ Ճամբարակի պայթյունից մահացածների ինքնությունը․ տուժածների թիվն ավելացել է. մանրամասներ
Ճամբարակում պայթյունի հետևանքով հաստատված 3 զոհերը տարեց կանայք են: Mediаhub.am-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Զոհերը տարբեր տների բնակիչներ են եղել։ Կանացից մեկը 1937թ էր, մյուսը՝ 1949, երրոդը՝ 1939թ»,- հայտնել է նա։
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն էլ տեղեկացրեց, որ բացի փլատակներում փնտրվող 2 անձից փնտրում են նաև մեկ աղջկա, ով հնարավոր է՝ հյուր էր եկել։
«Շենքը բաղկացած է 44 բնակարանից, որտեղ փաստացի բնակվում են 33-ում։ Այս պահի դրությամբ՝ ունենք 3 հաստատված զոհ, ստացվեց տեղեկությունը, որ կա մի աղջիկ, որը հնարավոր է հյուր եկած լինի հարևանությամբ գտնվող բնակարան»,- ասել է Ցուցուլյանը։
Թեև տեղյակ են՝ ովքեր են փնտրվում, սակայն Ցուցուլյանը մանրամասներ չհայտնեց։
ՆԳ փոխնախարարի խոսքով ԲԿ-ներ դիմել է շենքի 12 բնակիչ, 1-ը դուրս է գրվել, 8-ը Ճամբարակի ԲԿ-ում են, 3-ը տեղափոխվել են այլ հիվանդանոցներ։
Նա նաև ասաց, որ շենքի մուտքի առաջին հարկից մինչև 4-րդ հարկ փլուզվել է։
Մարզպետ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ընդհանուր կարիքի գնահատում են իրականցրել. «Եթե կարիք լինի, բոլորին կկարողանանք տեղավորել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։ Զոհերի թիվը հասել է երեքի:
Նմանատիպ հոդվածներ
Որոնվող աղջիկը հայտնաբերվեց․ 2 հոգի դեռ որոնվում են․ Կամո Ցուցուլյան
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը Mediаhub.am-ի հետ զրույցում ներկայացնում է վերջին տվյալները՝ Ճամբա...
Զոհերի թիվը հասել է երեքի․ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում Ճամբարակի պայթյունից
Զոհերի թիվը հասել է երեքի․ հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբ...
Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի մասին
Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած...
Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. ՆԳՆ
Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: Փլա...