Պայթյուն՝ Ճամբարակում. կա զոհ և վիրավորներ
Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։








Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ և կադրեր՝ Ճամբարակի պայթյունից
Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել...
Հոսպիտալացվել է 9 տուժած․ ԱՆ-ն մանրամասնել է
Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում են...
Երևանում ջրանցքից կնոջ դի է դուրս բերվել
Հունիսի 7-ին, ժամը 09:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտ...
Բրյանսկում ահաբեկչության ժամանակ գնացքում հայ է եղել․ սուգ է հայտարարվել
Ռուսաստանի Բրյանսկի մարզում ահաբեկչություն է իրականացվել, որի հետևանքով անցնող բեռնատարով կոնստրուկցիան փլուզվել է ռելսե...