Իսրայելի ՊՆ-ն հրահանգել է արգելել Գրետա Թունբերգի նավի մուտքը Գազա

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականներին հրահանգել է թույլ չտալ, որ ակտիվիստների առաքելությունը, որը Գազա է ուղևորվում՝ իսրայելական շրջափակմանը մարտահրավեր նետելու նպատակով, հասնի Գազայի հատված: Այս մասին գրել է Times of Israel-ը։


«Madleen» նավը կազմակերպել է պաղեստինյան «Ազատության նավատորմ» կոալիցիան։ Նավի վրա գտնվող 12 ակտիվիստների թվում են շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը, բրազիլացի ակտիվիստ Տիագո Ավիլան և ֆրանս-պաղեստինցի, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասանը։


«Ես Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի «Madleen»-ը չհասնի Գազա։ Հակասեմական Գրետային և նրա ընկերներին ես հստակ ասում եմ՝ դուք պետք է հետ դառնաք, որովհետև Գազա չեք հասնելու», - ասված է Կացի հայտարարության մեջ։


«Իսրայել պետությունը ոչ ոքի թույլ չի տա խախտել Գազայի ծովային շրջափակումը, որի գլխավոր նպատակն է կանխել զենքի փոխանցումը ՀԱՄԱՍ-ին՝ մարդասպան ահաբեկչական կազմակերպությանը, որը պահում է մեր պատանդներին և ռազմական հանցագործություններ է կատարում», - եզրափակել է նա։