Դավիթ Խաժակյանը լքելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։
Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Խաժակյանը կողմ չէր ԼՀԿ-ի միայնակ մասնակցությանը, ձայներ փոշիացնելուն, հենց այդ պատճառով էլ նա չընդգրկվեց նախընտրական ցուցակում, չմասնակցեց ընտրություններին, բայց որպեսզի ընտրություններից առաջ չդավաճաներ կուսակցությանը, մնաց մինչեւ ընտրությունների ավարտը: Նա ներքին քննարկումների ժամանակ ասել էր, որ ընտրություններից հետո կհեռանա կուսակցությունից։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Ռուսաստանը սպասում է Հայաստանի դիրքորոշմանը ՀԱՊԿ-ին մասնակցության հարցում
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը հստակ կսահմանի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ե...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...