Իսրայելի ԱԳ նախարարը կառավարությանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևի նախագիծը։
Նրա խոսքով՝ կառավարության քննարկումից հետո փաստաթուղթը կներկայացվի նաև Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթ։
«Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական, այլև բարոյական պարտավորություն է։ Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում», - գրել է Սաարը X սոցիալական ցանցում։
The Times of Israel-ի տեղեկություններով՝ բանաձևը նախատեսվում է ներկայացնել կիրակի օրը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Ռուսաստանը սպասում է Հայաստանի դիրքորոշմանը ՀԱՊԿ-ին մասնակցության հարցում
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը հստակ կսահմանի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Ե...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...