Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը Ալեն Սիմոնյանի դեմ
Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ՝ պնդելով, որ ԱԺ նախագահը արատավորել է իր արժանապատվությունն ու բարի համբավը։
Դատարանը, սակայն, արձանագրել է, որ Ալեն Սիմոնյանի խոսքում զրպարտություն կամ վիրավորանք չի առկա։
Քոչարյանը հենց այդ հայտարարությունների հիման վրա էր դիմել դատարան՝ պահանջելով պաշտպանել իր բարի համբավը, սակայն դատարանը նրա հայցը մերժել է, այս մասին հայտնում է Ռադառ Արմենիան:
Հայցը կապված էր Սիմոնյանի 2025 թվականի հունիսի 14-ի ֆեյսբուքյան գրառման հետ, որտեղ նա, մասնավորապես, մեկնաբանել էր Քոչարյանի կողմից իրեն և Նիկոլ Փաշինյանին դատի տալու փաստը՝ հեգնական ձևակերպումներով. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է))) Արի է, արիիի...»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարությանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստում կներկայացնի Հայոց ցեղասպանո...