ՅՈՒՆԻՍԵՖ-ը 48 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Վենեսուելա՝ երկրաշարժից հետո
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարում է, որ 48 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկում Վենեսուելա՝ երկրաշարժից տուժած բնակչությանը աջակցելու նպատակով։
Հաղորդվում է, որ օգնության բեռը ներառում է հաշմանդամի սայլակներ, վրաններ, առաջին օգնության դեղարկղեր, ինչպես նաև ջրի մաքրման հաբեր։
«Ըստ նախնական տվյալների՝ հունիսի 29-ին Վենեսուելա կժամանի թռիչք, որը կհասցնի 48 տոննա բժշկական սարքավորումներ և ջրամատակարարման, սանիտարական ու հիգիենիկ միջոցներ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլոբալ մատակարարման կենտրոնից Կոպենհագենում»,– նշված է կազմակերպության հայտարարությունում, TACC-ի փոխանցմամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հայտնում է, որ իր տեղական թիմերը արդեն աշխատում են Վենեսուելայում և ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն երեխաներին ու ընտանիքներին։
Հիշեցնենք՝ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ին։ Գրանցվել են երկու ուժեղ ցնցումներ՝ 7.2 և 7.5 մագնիտուդով, որոնց հետևանքով, ըստ տվյալների, զոհվել է 235 մարդ, ավելի քան 4,3 հազար մարդ վիրավորվել է։ Վնասվել են տասնյակ շենքեր, իսկ իշխանությունները երկրում հայտարարել են արտակարգ դրություն։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...