Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի
BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելան ցնցած աղետից ավելի քան մեկ օր անց փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները փլատակներում։
Միջազգային ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 235-ի, ավելի քան 4300 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մայրաքաղաք Կարակասում և Լա Գուայրա քաղաքում դեռ լսվում են մարդկանց օգնության կանչեր փլուզված շենքերի տակ։
Հիշեցնենք՝ առաջին 7,2 մագնիտուդով երկրաշարժին վայրկյաններ անց հաջորդել էր 7,5 մագնիտուդով նոր ցնցում, ինչի հետևանքով ավերածությունները զգալի են եղել։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Շատ բնակիչներ գիշերում են բաց տարածքներում՝ վախենալով վերադառնալ իրենց տները։ ԱՄՆ-ը և մի շարք երկրներ հայտարարել են օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Auroranews-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստա...
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիսում՝ Իվատե պրեֆեկտուրայի ափերի մոտ, հունիսի 25-ի առավոտյան 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...