ԵՄ երկրները հայկական արտադրանքի արտահանման հարցերն են քննարկվել
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 24-ին հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յուստ Ֆլամանդի հետ։
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքը դեպի ԵՄ պետություններ արտահանելու հնարավորություններն ու համապատասխան ուղիները։ Փոխնախարարը ներկայացրել է այն գործնական աջակցության ծրագրերը, որոնք նախատեսվում է տրամադրել ծաղկաբուծության և գյուղատնտեսության ճյուղերին։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերությունը, Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ինչպես նաև այլ հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվեց
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքը փոխարինվել է վարչական հսկողությանՎերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներիցՍպիտակ տանը Դաշինքի գլ...