
Չենք հանդուրժելու. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է.
«Հիանալի աշխատանք, Ազգային գվարդիա, Լոս Անջելեսում երկու օրվա բռնություններից, բախումներից և անկարգություններից հետո։
Մենք ունենք ոչ կոմպետենտ նահանգապետ (Նյուսքամ) և քաղաքապետ (Բաս), որոնք, ինչպես միշտ (միայն տեսեք, թե ինչպես նրանք գլուխ հանեցին հրդեհներից, իսկ հիմա էլ՝ թույլտվություններ ստանալու իրենց ՉԱՓԱԶԱՆՑ ԴԱՆԴԱՂ աղետից։
Դաշնային թույլտվությունն արդեն ստացվել է, ի վիճակի չեն գլուխ հանել դրված խնդրից։
Արմատական ձախերի, սադրիչների և հաճախ վճարովի խռովարարների այս բողոքի ցույցերը ՉԵՆ ՀԱՆԴՈՒՐԺՎԵԼՈՒ։ Բացի այդ, այսուհետ բողոքի ցույցերին արգելվում է դիմակներ կրել։ Ի՞նչ ունեն թաքցնելու այդ մարդիկ և ինչո՞ւ. Կրկին շնորհակալություն Ազգային գվարդիային՝ հիանալի կատարած աշխատանքի համար»: