
ՍԱՏՄ–ն մանրամասներ է հայտնել ծաղիկների ներկրումը արգելելու հետ կապված

Հայ–վրացական սահմանից ՀՀ է վերադարձվել 36 կգ ծաղիկ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
«Խմբաքանակը բաղկացած է եղել մի քանի տեսակի 11.000 հատ ծաղկից, դրանցից ընդամենը մեկ տեսակի 700 հատն են վերադարձրել՝ 36 կգ։ Ըստ տնտեսվարողի` ծաղիկները վերադարձրել են առանց որևէ բացատրության ու փաստաթղթի: Մնացածը 10.300-ն անցել է սահմանը։»,- ասել են ՍԱՏՄ-ից։
Հիշեցնենք՝ Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը։