ՌԴ-ն նոր առաջարկ ունի ՀՀ մարզերի համար
«Ռուսաստանում հայաստանյան մարզերի մասին քիչ տեղեկություն կա, և Ռուսաստանը պատրաստ է հարթակներ տրամադրել ՀՀ մարզերի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար»,- այս մասին Երևանում կայացած Ռուս–հայկական տասներորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում Հայկական գործարար խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։
«Շնորհանդեսներ կազմակերպելու բոլոր հնարավորությունները կան։ Դիմում եմ հայկական կողմին։ Եկե՛ք, ամեն ինչ կանենք, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում ձեր մասին ավելին իմանան», – նշել է Պադալկոն։
Հիշեցնենք՝ Ռուս-հայկական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը տեղի է ունենում Երևանում։ Համաժողովին մասնակցում է նաև ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նմանատիպ հոդվածներ
68 պաշտոնյայի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ․ ՊՎԾ պետ
Վերահսկողության արդյունքներով՝ 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, ԱԺ-ում ա...
Արձանագրվել է հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ.ԿԲ նախագահ
2024 թվականին բյուջեի պակասուրդը, թեև գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է եղել 24 թվականի բյուջեում նախատ...
Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումը կարգելվի
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը կարող է ժամանակավորապես արգելել...
Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների նկատմամբ վերահսկողություն կլինի. ՊԵԿ
«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն Ադրբեջանից Հայաստանի տարածքով անցնող բեռների նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է...