
Ինչ պայման ունի Իսրայելը, որ չհարվածի Իրանին

Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ հարված չի հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չասի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները ձախողվել են։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Իսրայելի պաշտոնատար անձանց խոսքով՝ խոստումները տրվել են ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի, «Մոսադ»-ի տնօրեն Դավիդ Բառնեայի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցահի Հանեգբիի՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Սպիտակ տունը դեռևս սպասում է միջուկային համաձայնագիր կնքելու առաջարկությանը Իրանի պատասխանին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ներկայում աշխատում են պատասխանի վրա։Հունիսի 4-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորման համար ԱՄՆ-ի առաջ քաշած պայմանները հակասում են Իրանի շահերին։