Դուք պղծում եք այդ տունը. Փաշինյանի հերթական գրառումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է.
«(Մեջբերում)․ «Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել։ Ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերվում։ Ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերվում» (մեջբերման ավարտ)։
Այս հայտարարության հեղինակը Միքայել Աջապահյանն է եւ նա այս հայտարարությունն արել է երեկ ։ Սա ակնհայտ է դարձնում, որ բարձրաստիճան հոգեւոր դասի մի հատվածը չի հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցին ժողովրդի եկեղեցին է, մեզնից յուրաքանչյուրի եկեղեցին, ժողովրդի սրբությունը, մեզնից յուրաքանչյուրի սրբությունը, ժողովրդի հոգու տունը, մեզնից յուրաքանչյուրի հոգու տունը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետեւորդ, ով խոնարհվում է եկեղեցու առաջ, որպես մարդ, ով հավատում ու երկրպագում է Հիսուս Քրիստոսին, ասում եմ՝ Հայ առաքելական եկեղեցին մեր հոգու տունն է։
Իսկ դուք պղծում եք այդ տունը, կուսակրոնության ուխտը խախտելով, բայց ոչ միայն դրանով։ Կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները չեն կարող շարունակել իրենց հոգեւոր ծառայությունը։ Նրանք պետք է ազատեն մեր հոգու տունը»։
Նմանատիպ հոդվածներ
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...