Տրանսպորտի թերհավաքագրումների պատճառով գումար չկա. Կոստանյան
Տրանսպորտի ուղեվարձի դեմ ակցիաների արդյունքում թերհավաքագրումներ են եղել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Ըստ նրա, անգամ մարդիկ, որոնք պարտաճանաչ վճարում էին, այժմ իրավիճակից օգտվում են ու չեն վճարում։
«Չվճարումները բերել են բյուջեի որոշակի խնդիրների։ Իսկ քաղաքապետարանը չի պատրաստվում այլ ոլորտից, պայմանական՝ հանրակրթությունից, գումար կտրել ու ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում: Արդյունքում, ունենք իրավիճակ, որ նախատեսված 45 տրոլեյբուսից 30-ը հնարավոր չի լինի գնել, քանի որ թերհավաքագրումների պատճառով գումար չկա։ Եթե նման տեմպերով շարունակվեն հավաքագրումները, չի բացառվում, որ 15 տրոլեյբուս էլ հնարավոր չլինի ձեռք բերել»,- ասել է նա։
Կոստանյանի խոսքով՝ ուղեվարձի չվճարման դեպքում վարչական պատասխանատվություն ենթադրող օրինագիծն այժմ խորհրդարանում է, և նրանց տիրույթում է տուգանք սահմանելու հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...