
Զելենսկին մեկնաբանել է ռուսական ռմբակոծիչների դեմ գործողությունը

«Հիանալի արդյունք։ Ուկրաինայի ինքնուրույն արդյունքը։ Մեկ տարի, վեց ամիս և ինը օր՝ պլանավորման սկզբից մինչև արդյունավետ իրականացում։ Մեր ամենաերկարատև գործողությունը»,- այսպես է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել ռուսական ռմբակոծիչների դեմ գործողությունը:
Նա նշել է, որ մարդիկ, որոնք նախապատրաստել են այդ գործողությունը, ժամանակին դուրս են բերվել Ռուսաստանի տարածքից։ Նախագահը շնորհակալություն է հայտնել գեներալ Մալուկին Ուկրաինայի այդ հաջողության համար։ Հանրապետության անվտանգության ծառայությանը հանձնարարվել է հանրությանը տեղեկացնել գործողության այն մանրամասների ու արդյունքների մասին, որոնք ենթակա են հրապարակման։
«Ուկրաինան պաշտպանվում է, և միանգամայն արդար է, որ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ռուսաստանը հասկանա այս պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։ Ռուսաստանն է այս պատերազմը սկսել, Ռուսաստանն էլ պետք է այն ավարտի»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Կիևը նաև հայտնում է, որ այսօր «Սարդոստայն» գործողության ընթացքում վնասվել է ՌԴ թևավոր հրթիռային կրիչների մեկ երրորդը՝ 7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով