Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է համատեղ օդային պարեկություն ստեղծելու գաղափարը

Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է համատեղ օդային պարեկությունը՝ պարեկային ինքնաթիռի կործանումից հետո։


Կորեայի Հանրապետության զինված ուժերը պարեկային ինքնաթիռի աղետի ենթարկվելուց հետո ԱՄՆ-ի հետ քննարկում են ամերիկացի զինվորականների օգնությունը օդային պարեկություն անցկացնելու գործում:


 Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ «ԱՄՆ զինված ուժերի հետ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարության պարեկային ինքնաթիռներից աջակցություն ստանալու նպատակով»,- հայտարարել են զինվորականները։


Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Հարավային Կորեայում P-3 ինքնաթիռի աղետից հետո չեղարկվել են այս մոդելի տասնյակ պարեկային ինքնաթիռների թռիչքները։ Երկրի զինված ուժերն ուժեղացնում են հսկողությունը՝ օգտագործելով այնպիսի այլընտրանքային միջոցներ, ինչպիսիք են ռազմածովային ուժերի նավերը և ուղղաթիռները։ Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի P-3 պարեկային ինքնաթիռը մայիսի 29-ին աղետի է ենթարկվել Կյոնսան Պուկտո նահանգի Փոհանգ քաղաքի մերձակայքում։ Ինքնաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ լեռանն էր հարվածել։ Ինքնաթիռում գտնվող չորս հոգին զոհվել են։