Պատահարներ
Ավելի քան 20 հազար բնակիչ տարհանվել է. անտառային հրդեհներ` Կանադայում
Կանադայի Ալբերտա, Մանիտոբա և Սասկաչևան նահանգների ավելի քան 20 հազար բնակիչներ անտառային հրդեհների պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները; Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Մոլեգնող տարերքներն ամենաշատը ազդել են Մանիտոբայի վրա, որտեղ 17000 մարդ ստացել է պարտադիր տարհանման հրամաններ, այդ թվում՝ Ֆլին Ֆլոն քաղաքի և նրա շրջակայքի 6000 բնակիչ։ Ալբերտայում և Սասկաչևանում ավելի քան 5000 մարդ արդեն ստիպված է եղել լքել իրենց տները։
Մարդկանց տարհանում են նաև օդային ճանապարհով, խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Վինիպեգը և Սասկատունը:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0