Պատահարներ
ՌԴ-ում սաստիկ ձյուն ու անձրև է
Ofelya
Վատ եղանակը որոշել է հիշեցնել իր մասին օրացույցային ամառվա սկզբից ընդամենը երեք օր առաջ։ Բուրյաթիայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Զակամենսկիում, Սելենգինսկիում և Կաբանսկիում, ձյուն է տեղացել։ Դրան զուգահեռ՝ անձրևներ են եղել, որոնք ուղեկցվել են ջերմաստիճանի անկմամբ և քամու ուժգնացմամբ։ Այս մասին տեղեկացնում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կատարած հրապարակումից։
«Մայիսի վերջի նման անոմալիան զարմանք է առաջացրել բնակիչների մոտ։ Տարվա այս ժամանակահատվածում շրջանը սովորաբար արդեն պատրաստվում է ամառային տաքությանը։ Նման եղանակային անակնկալները, ըստ սինոպտիկների կապված են ակտիվ ցիկլոնի անցման և մթնոլորտային ճակատների անկայունության հետ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0