Պատահարներ
Ծաղկաձորում վթարի ենթարկված կվադրոցիկլի վարորդը կալանավորվեց
Ծաղկաձորում վթարի ենթարկված կվադրոցիկլի վարորդը կալանավորվել է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Վարորդը եղել է սթափ վիճակում։ Նրան առաջադրված մեղադրանքը վերաբերում է համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալուն։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։ Չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0