Սահմանափակումներ Մոսկվայի մի շարք օդանավակայաններում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Շերեմետևո», «Ժուկովսկի» և «Դոմոդեդովո» օդանավակայանների գործունեության վրա ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն հղում անելով՝ Ռոսավիացիայի հրապարակած տեղեկատվությանը։


«Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամը 02:00-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։ Ժամը 02:00-ից սահմանափակումներ են մտցվել նաև Շերեմետևո օդանավակայանում։ Վնուկովո օդանավակայանում Մոսկվայի ժամանակով ժամը 01:17-ից ուժի մեջ են մտնում ժամանակավոր սահմանափակումներ։ Այսպիսով, սահմանափակումներ են կիրառվել մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Հավելենք՝ Ժամը 02:25-ին վերացվեցին Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանների շահագործման սահմանափակումները։ Շերեմետևո օդանավակայանում սահմանափակումները վերացվել են Մոսկվայի ժամանակով ժամը 02:35-ին։


Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ մայիսի 24-ին, ժամը 23:35-ին, Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում ինքնաթիռների թռիչքի և ժամանման սահմանափակումներ էին սահմանվել, սակայն հետագայում դրանք չեղարկվել էին։


Բացի այդ, Կալուգայի օդանավակայանը նույնպես փակ կմնա մայիսի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:45-ից։



Քաղաքականություն