Պատահարներ
Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր X դասի բռնկում
Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր X դասի բռնկում։ «ՏԱՍՍ»-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։
«Մայիսի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով 04:52-ին, ռենտգենյան տիրույթում՝ 4098 (S05W22) բծերի խմբում, արձանագրվել է X1.1 բռնկում՝ 17 րոպե տևողությամբ», - հայտնում է ինստիտուտը։
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X։ Նվազագույն՝ A0.0 դասը համապատասխանում է Երկրի ուղեծրում ճառագայթման հզորությանը՝ 10 նանովատտ մեկ քառակուսի մետրի համար։
Հաջորդ տառին անցնելիս հզորությունը 10 անգամ մեծանում է։ Բռնկումները, որպես կանոն, ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որի ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել. արգելափակվել է մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը
3.0