Նա դրանից մեծ շոու է սարքում. ԱՄՆ փոխգնդապետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ցույց տվեց նրա կտրվածությունը իրականությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի նախկին փոխգնդապետ Դանիել Դեյվիսը։
«Կարող ենք ընդունել, որ Զելենսկին ինքը կտրված է իրականությունից», - նշել է նա։
Դեյվիսը ասել է, որ Ուկրաինայի առաջնորդը Անկարայում օգտագործել է ծանոթ հակառուսական պատումներ։
«Նա դրանից մեծ շոու է սարքում», - ավելացրել է նա։
Ավելի վաղ Զելենսկին Անկարայում հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների մեկնարկից առաջ ուկրաինական կողմը հրաժարվում է իրավաբանորեն ճանաչել Ռուսաստանի Դաշնության նոր շրջանները որպես ռուսական։ Նա հավելել է, որ այս հարցը կքննարկվի բանակցությունների ընթացքում, և Ուկրաինան պատրաստ է դրան, սակայն իրավաբանորեն Կիևը չի ճանաչում ժամանակավորապես օկուպացված տարածքները որպես ռուսական։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար. Արարատ Միրզոյան
Մինչ մենք շարունակում ենք գործադրել ջանքեր՝ կառուցելու և ամրապնդելու համախոհ գործընկերությունները լայն աշխարհագրությամբ,...