Թրամփը հավանաբար այլ որոշում կկայացնի․ դեռ մտածում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Կարծում եմ՝ մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված, մտածեք՝ շաբաթական մոտ 5,000 զինվոր է մահանում: Տեսնենք, թե ինչպես կարող ենք վերջ դնել սրան։ Մտածում եմ գնալու մասին, սակայն մեր զբաղվածության պատճառով շատ դժվար է կազմակերպել այդ ամենը։ Մեր մարդիկ արդեն բանակցություններ են վարում»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կկայանան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները: Բանակցություններն անցկացվելու են Թուրքիայի նախագահի աշխատանքային գրասենյակում՝ Դոլմաբահչեում:
Բանակցությունները կանցկացվեն մամուլի համար փակ դռների հետևում։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...