Մոսկվան և Բաքուն բարձր մակարդակի շփումներ են անցկացնում․ Զախարովա
Մոսկվան ձգտում է լիարժեք իրագործել Բաքվի հետ հարաբերությունների ամբողջ ներուժը։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Գիտեք՝ մենք Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք 2022 թվականի փետրվարին բարձր մակարդակով ստորագրված Դաշնակցային համագործակցության հռչակագրի հիման վրա։ Մեր կողմը տրամադրված է հետևողականորեն իրագործել այս երկկողմ հարաբերությունների համար առանցքային փաստաթղթի ամբողջ ներուժը, ինչպես նաև լուծել առաջացող բոլոր հարցերը՝ փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով», - նշել է նա։
Դիվանագետն ավելացրել է, որ Մոսկվան և Բաքուն անցկացնում են «բարձր մակարդակով մի շարք շփումներ՝ կառավարությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև»։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...