Կմեկնարկվի ուսուցիչների ատեստավորման հայտագրումը․ ԿԳՄՍ
Քանի որ ուսումնական տարին ավարտվում է, արդեն սկսում ենք նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերի հետ կապված: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սնաջյանը։
«Առաջիկայում կբացվի այս տարվա կամավոր ատեստավորման հայտագրումը, կհրապարակվեն ուղեցույցները: Այս տարի համապատասխան աշխատանքներ ենք իրականացրել՝ բոլոր առարկաների առաջադրանքների թվի հավասարեցման և թեստերի բարդության համաչափության աստիճանի խնդրի կարգավորման ուղղությամբ:
Կարծում ենք, որ այս տարի բարձր ցուցանիշներ ենք ունենալու: Առաջիկայում կմեկնարկեն նաև ուսուցիչների հերթական վերապատրաստումները. արդեն իրականացվել է այս տարի ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքի գնահատումը: Հուսով եմ, որ այս գործընթացը ևս ուսուցիչների կարողությունների զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու»,- ասել է նախարարի տեղակալը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...