Կառավարական ինքնաթիռը կրկին մեկնեց Պրահա․ Հետք
ՀՀ կառավարական ինքնաթիռը մայիսի 10-ին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայան՝ տեխնիկական սպասարկում անցնելու նպատակով, գրել է «Հետք»-ը։
flightaware.com կայքի համաձայն՝ տեխնիկական թռիչքը համարակալված է FIE4041: FIE-ն հայկական «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության կոդն է, որը 2023-ի սեպտեմբերից սպասարկում է կառավարական օդանավը, իսկ 4041-ը՝ կոնկրետ թռիչքի համարը: Ավանդաբար ՀՀ վարչապետին տեղափոխող չվերթերը համարակալվում են FIE4001, ՀՀ նախագահինը՝ FIE4002, իսկ այլ բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ FIE4003:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ կառավարական օդանավը (Airbus A319 ACJ, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») տեխսպասարկում անցնելու համար մեկնում է Պրահա:
2020 թ. մայիսին ևս ՀՀ պետական ինքնաթիռն այդ նպատակով Պրահայում էր: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնեց չեխական Օստրավա, որտեղ ներկվեց նոր գույներով: Դա պետությանն արժեցավ մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահա թռավ նաև 2022-ի ապրիլի 14-ին ու Երևան վերադարձավ նույն տարվա մայիսի 20-ին: Կառավարական բորտի բացակայության պայմաններում վարչապետը արտերկիր էր մեկնում մասնավոր ընկերության՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» օդանավով:
Հիմա էլ այդպիսի պատկեր է. Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր թռել է Ալբանիա, սակայն օգտվել է մասնավոր ավիաընկերության ծառայություններից:
Թե տեխսպասարկումից երբ կվերադառնա ՀՀ կառավարական բորտը, հայտնի չէ, իսկ մինչ այդ, մասնավորապես, վարչապետն ու նախագահը պետք է արտասահման մեկնեն մասնավոր փոխադրողների օդանավերով:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...