Հայհոյանքներ տվեց, հետո կանանց հետևում թաքնվեց ու թռավ․ Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրառում է արել, կապված ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպի հետ։
«Եվ այսպես, մի երկու խոսք երեկվա մասին:
Դե Քոչարյանի տղու և իրենց մասին երեկ գործընկերներս և համացանցի օգտատերերն այնքան ասացին, որ ավելացնել այս պահին դժվար է: Իրոք, ծիծաղելի է, որ «վոյինի» տղան իմ հասցեին հոխորտում է, երբ ես դահլիճում չեմ և նույնիսկ երկրում չեմ: Էլ ավելի ծիծաղելի ու խղճուկ է Արմենուհի Կյուրեղյանի և Աննա Գրիգորյանի հետևում թաքնվելը, սեռական բնույթի հայհոյանք տալն ու դահլիճից փախչելը:
Ի դեպ, հետաքրքիր է` ինչպե՞ս իրենց զգացին այդ կանայք, երբ իրենց ականջի տակ սեռական բնույթի հայհոյանք էր հնչեցնում հենց իրենց պաշտպանյալը: Համացանցում քոչարյանենց ողջ ընտանիքին պատկանող գողացած և թալանած «արդար» միլիոնավոր դոլարներից սնվող ԶԼՄ-ները փրփուրը բերաններին ապացուցում էին, որ Քոչարյանի պապն ու տատը թուրք չեն, ալբանացի չեն` չհասկանալով, որ դա վաղուց ոչ մեկին հետաքրքիր չէ, և որ իրենք Հայաստանին օտար են:
Զուգահեռ փորձելով փոքրիկ Քոչարյանից հերոսի կերպար կերտել, ով կանանց ներկայությամբ կիսադատարակ դահլիճում սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, հետո կանանց հետևում թաքնվեց ու թռավ: Իսկ ռեժիմը դրանից հետո ուղղակի խուճապի մեջ է:
Եվ կարևորը ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից նման տեսարանների, հայհոյանքների և այն օտարների համար, որոնք դեռ կան մեր խորհրդարանում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...