Քաղաքականություն
Ղրիմը համարվում է ուկրաինական․ ՌԴ-ի պատվիրակության մակարդակը պարզ էր․ Զելենսկի
Էրդողանը ցույց տվեց իր հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Նա Ղրիմը համարում է ուկրաինական: Այն բանից հետո, երբ մենք տեսանք ռուսական պատվիրակության մակարդակը, հասկացանք, որ նրանք տրամադրված չեն լուրջ բանակցությունների։ Ստամբուլում բանակցություննրի հիմնական նպատակը հրադադարն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Հավելենք՝ Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է մոտ 3 ժամ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
1.0