Եթե ես չգնամ, նա նույնպես չի գնա․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում տեղաշարժ չի լինի, քանի դեռ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեն հանդիպել։ Այս մասին գրում Է Reuters-ը։
«Ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ մենք Պուտինի հետ չենք հանդիպել։ Ակնհայտ է, որ նա պատրաստվում էր գնալ, կարծում էր, որ ես նույնպես այնտեղ կլինեմ: Բայց եթե ես չգնամ, նա նույնպես չի գնա», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը հավելել է․ «Ես հիասթափված չեմ։ Ես նույնիսկ չեմ ստուգել: Ինչու՞ ես պետք է հոգ տանեմ դրա մասին: Մենք հենց նոր 4 տրիլիոն դոլարի ներդրում ենք ապահովել, իսկ դուք հարցնում եք պատվիրակության մասին»։
Թրամփը հավելել է, որ հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի:
Նշենք, որ Թուրքիայում այսօր նախատեսվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: Ստամբուլում է նաև Ուկրաինայի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Նոր Նորքի թաղապետը հրաժարական է տվել. ArmLur
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և...
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
ՌԴ պատվիրակությունն արդեն ժամանել Է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ստամբուլում ռուս-ուկրաինակ...
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել: Նա այս մասին գրառում է արել «Truth Socia...
Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին. CNN
Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություննե...