Չենք կարող աշխարհով մեկ վազել նրա հետևից․ Զելենսկի
Պուտինը չի հարգում Թրամփին և Էրդողանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Եթե Պուտինը պատրաստ է հրադադարի, մենք պետք է հանդիպենք։ Մենք այստեղ ենք՝ Անկարայում, բայց նա ո՛չ այստեղ է, ո՛չ էլ Ստամբուլում։ Մենք չենք կարող աշխարհով մեկ վազվզել նրա հետևից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն արդեն Անկարայից մեկնել է Ստամբուլ՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու։ Միևնույն ժամանակ, Զելենսկին նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը պատերազմն ավարտելու իրական ցանկություն չցուցաբերի, Ուկրաինան կխնդրի ԱՄՆ-ին, ԵՄ-ին, որպեսզի կոշտ պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...