Սկսվել է Պուտինի համար «արտակարգ դատարան» ստեղծելու գործընթացը
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հայտարարել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար արտակարգ դատարան ստեղծելու գործընթացի մեկնարկի մասին, որը նախկինում ոչ պաշտոնապես անվանում էին «Պուտինի տրիբունալ»։ Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 14-ին անցկացված նիստում, նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։ Այս մասին գրել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ապրիլին հաղորդվել է, որ արտակարգ դատարանի ստեղծման հիմնական խումբը, որը ներառում է գրեթե 40 երկիր, Եվրոպական հանձնաժողովը, ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը և Եվրոպայի խորհուրդը, ավարտել է արտակարգ դատարանի տեխնիկական նախագծման աշխատանքները։
Արտակարգ դատարանը հետաքննություն կսկսի Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Սկզբում նախատեսվում էր, որ մեղադրյալները կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Խոսքը այն անձանց մասին է, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունը ծրագրելու, նախապատրաստելու, նախաձեռնելու և իրականացնելու համար»։
Միևնույն ժամանակ, արտակարգ դատարանը, Ռուսաստանի ամենաբարձր պաշտոնյաներին՝ ո՛չ նախագահին, ո՛չ վարչապետին, ո՛չ էլ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին չի կարողանա դատել, ներառյալ՝ հեռակա կարգով։ Եվրոպայի խորհուրդը նրանց անձնական անձեռնմխելիությունը վերացնելու համար լիազորություններ չունի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...
Փաշինյանն ու Էրդողանը զրույց են ունեցել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում շփում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո Էրդո...
Իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Ա...
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...