Կրեմլը չի բացահայտի՝ ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում․ Պեսկով
Կրեմլն առայժմ չի բացահայտի, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում։ Բայց ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին անպայման այնտեղ կլինի և կսպասի Կիևի ներկայացուցիչներին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ոչ, այս առումով ոչինչ չի փոխվել, մենք դա կանենք, երբ նախագահից համապատասխան հանձնարարականներ ստանանք, նման հանձնարարական դեռ չի եղել»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է ներկայացնել ռուսական պատվիրակության կազմը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին առաջարկել է Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակցություններ անցկացրել Մոսկվայի և Կիևի միջև: Զելենսկին ասել է, որ ակնկալում է անձամբ Պուտինի մասնակցությունը, սակայն Կրեմլը դեռ որևէ հայտարարություն չի արել:
Նմանատիպ հոդվածներ
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Նա ողորմելի, խղճուկ մարդ է․ բոլորը դա գիտեն․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանի նախագա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...